Ռոսպոտրեբնադզորի ղեկավարն ասել է` ինչ հաճախականությամբ է պետք կորոնավիրուսի թեստ հանձնել

Աննա Պոպովայի խոսքով` հաճախակի թեստավորում պետք է անել այն դեպքում, եթե դա պահանջում են գործատուները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան վստահեցրել է, որ կանխարգելիչ միջոցառումների պահպանման դեպքում կորոնավիրուսի թեստն անիմաստ է հանձնել ավելի հաճախ, քան շաբաթը մեկ անգամ։

Կորոնավիրուսի հետքը. Ֆրանսիայում մարդիկ վաճառում են իրենց դղյակները

«Եթե մենք գիտենք, որ շփում չենք ունեցել հիվանդ պացիենտների հետ, չկան ռիսկեր, մենք մեզ ճիշտ ենք պահում, դիմակ ու ձեռնոց ենք դնում, ապա նույնիսկ այդ հաճախականությունը իմաստ չունի», – ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` հաճախակի թեստավորումը հնարավոր է այն դեպքում, եթե դա պահանջում են գործատուները մի շարք մասնագիտությունների պարագայում` աշխատակցի առողջական վիճակի վերաբերյալ մշտական տեղեկություն ունենալու համար։

«Այդ պատճառով, եթե թեստը հանձնվի յոթ օրը մեկ, կարելի է ասել, որ մենք կտեսնենք այն պահը, երբ վիրուսը սկսի զարգանալ մեր օրգանիզմում», – ասել է նա։

Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Մեկ օրում` 665 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 18698