Անձրևն ու քամին դեռ հեռանալու միտք չունեն. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 18-19-ը, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Մեղրիի մաքսակետը բնականոն աշխատանքի է անցնում միջազգային բեռնափոխադրումների մասով

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Անձրևն ու քամին դեռ հեռանալու միտք չունեն. եղանակի տեսություն

 

Երևան քաղաքում ևս հունիսի 18-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ:

Հրաժարվել էր թեստավորվել. Գյումրիում 66–ամյա կինը մահացել է կորոնավիրուսից

Մայրաքաղաքում հունիսի 18–ի գիշերային ժամերին կգրանցվի 15–17 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի +30...+32։