Հրապարակվել է «կորոնավիրուսի քարտեզը»․ հայտնի են հասցեներ, որտեղ կան ինքնամեկուսացածներ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 665–ով և հասել 18698-ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում հրապարակել է «կորոնավիրուսի քարտեզ»՝ հասցեներ, որտեղ կան ինքնամեկուսացվածներ։

«Այս քարտեզում կարող եք 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ»,- գրել է նախարարը։

Ամենաշատ կարմիր կետերը, այսինքն՝ ինքնամեկուսացվածների հասցեները կենտրոնացած են Երևանում, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ամենաքիչը՝ Վայոց ձորում և Արարատում։

Սերբիայից բժշկական պարագաներով ու սարքավորումներով ինքնաթիռ ժամանեց Հայաստան

Ավելի վաղ նա սոցցանցային առաձին գրառումներում հրապարակում էր տարբեր հասցեներ։ Օգտատերերը նրան խորհուրդ էին տալիս ամբողջական քարտեզ կազմել և հրապարակել։

Նշենք, որ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն երեք անգամ երկարաձգվել է։ Մեր երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 665–ով և հասել 18698-ի։