ԲՀԿ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանքի հարցը կքննվի վաղը

Մանուկյանն անցնում է այն նույն քրեական գործով, որով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման միջնորդության հարցը դատարանը կշարունակի քննել վաղը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպանական թիմը։

Սա շինծու գործ է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Մանուկյանն անցնում է այն նույն քրեական գործով, որով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նա մեղադրվում է Գագիկ Ծառուկյանից կաշառք վերցնելու մեջ։

«Ես ոչ մի բան ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ»,- ասաց Մանուկյանը լրագրողների հետ զրույցում՝ շտապելով հեռանալ դատարանի բակից։

Ավելի վաղ Մանուկյանը ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, սակայն դատավոր Ռոբերտ Պապոյանը դա ճանաչել էր ոչ իրավաչափ:

Ծառուկյանի աջակիցներից 13-ը բերման են ենթարկվել Շենգավիթի դատարանի բակից