ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հերթական լուսանկարն է հրապարակել Facebook-ում։ Լուսանկարում դերասանուհին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմաց ինքնագլոր է վարում։ Նկարին կից դերասանուհին գրել է, որ վաղուց էր ուզում դրանով զբաղվել։
«Հետաքրքիր ժամանակներ են այս «մեկուսացման» կամ թվացյալ պասիվացման ժամանակները, երազանքներս քիչ-քիչ ի կատար եմ ածում` անգործությունից հուսահատվելու փոխարեն: Վերջին անգամ ինքնագնաց նստել էի շատ փոքր ժամանակ։ Իսկ հիմա քամիներին գրկեցի ու վայելեցի այս սամոկատ-ինքնագնացը։ Վերադարձա մանկություն ու վայելեցի արագությունը` թոքերս լցնելով թթվածնով»,- գրել է նա։
Դերասանուհին խոստովանել է, որ իր համար հետաքրքիր է ոչ միայն ինքնագլոր քշելը, այլ հետևելը սպորտով զբաղվող և զբոսանքի դուրս եկած մյուս մարդկանց։
«Ահավոր հաճելի էր երթի ընթացքում տեսնել հեծանվավար աղջիկների ու երեխաների, զբոսնող ընտանիքների... Աշխարհի սիրուն բանն է ընտանիքը։ Դե, իսկ Համալիրի գեղեցիկ ճակատային բարձրաքանդակի մասին էլ չասեմ», - նշել է Հովհաննիսյանը։
«Օրորոցայինը լավագույն պատվաստումն է...». Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհին հավելել է, որ գնալու է իր մյուս երազանքի իրակացման հետևից՝ սովորելու է հեծանիվ վարել։
37-ամյա Նազենի Հովհաննիսյանը ճանաչված դերասանուհի է և հաղորդավար։ Նա կերպարանավորել է «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Գարեգին Նժդեհ», «Անհայտ բաժանորդ» և այլ ֆիլմերի գլխավոր դերերը։
«Սեր կորավ, սիրտս ճեղքվեց»․ հայ հայտնիների գրառումները՝ Արոնյանի կնոջ մահվան մասին