Մեղրիի մաքսակետը բնականոն աշխատանքի է անցնում միջազգային բեռնափոխադրումների մասով

Իրանի և Հայաստանի միջև ապրանքների փոխադրում իրականացնելիս դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում կատարելու անհրաժեշտություն այլևս չկա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Մեղրիի մաքսային կետ-բաժինը միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մաքսային սահմանը պետք է գտնվի մինչև այդ տարածք մտնելը. փոխվարչապետը` «Մեղրի» ԱԱԳ–ի մասին

«ՀՀ պարետի որոշման համաձայն՝ Մեղրիի մաքսային կետ-բաժինը բնականոն աշխատանքի է անցնում հունիսի 12-ից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ստացվում է՝ Իրանի և Հայաստանի միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում կատարելու անհրաժեշտություն այլևս չկա:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն այլևս չի համակարգի ու չի հսկի ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների` Հայաստանի տարածքով տեղաշարժը։