Կորոնավիրուսից ապաքինվողի պատմությունը. ինչերի միջով անցավ Միհրանը. տեսանյութ

Կառավարության հերթական` «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» շարքի տեսանյութի հերոսը պատմում է իր գլխին եկածն ու հորդորում է հասկանալ պահի լրջությունը, մտածել հարազատների մասին։
Sputnik

Կորոնավիրուսից ապաքինվող Միհրան Բարսեղյանը պատմում է հիվանդության ընթացքի, դրա բարդության և հաղթահարման ուղիների մասին։

«Ես էլ չէի պատկերացնում, որ իմ շունչը կարող է կտրվել, չեմ կարողանա շնչել։ Ամենադժվարը հենց շնչահեղձությունն է»,–ասում է Միհրան Բարսեղյանը։

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի մասին

Կառավարության հերթական` «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» շարքի տեսանյութում  նա հորդորում է հասկանալ պահի լրջությունը, մտածել հարազատների մասին, մտածել, որ կարող են իրենց ծնողներին վարակել, որոնք չկարողանան դիմադրել։

Նշենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 544–ով և դարձել 18 033։