Հայաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +34–ի. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին Հայաստանի տարածքում եղանակային լուրջ փոփոխություններ չեն լինի։ Ամենատաքը կլինի Սյունիքի մարզում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հունիսի 17-19-ը կեսօրից հետո և գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ–ի: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արմավիրում և Վայոց Ձորում ցերեկային ժամերին կգրանցվի 31-34, իսկ Սյունիքում` 33-36 աստիճան տաքություն։

Հայաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +34–ի. եղանակի տեսություն

Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +31-ից +33–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +17։

Ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող երեխայի մայրն աշխատել ու մնալ փոքրիկի կողքին