Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. լուսանկարներ

Գագիկ Ծառուկյանի փաստաբանները ժամանակ ենք խնդրել, որպեսզի ծանոթանան քրեական գործին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից, որտեղ քննվում էր նրան կալանավորելու հարցը։ Նա չպատասխանեց լրագրողների հարցերին ու ու հեռացավ իր ավտոմեքենայով: Փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք են խնդրել հետաձգել նիստը։

«Շատ քիչ ասելիք ունենք։ Քանի որ ներկա պաշտպաններս նոր ենք ներգրավվել քրեական գործում, ժամանակ ենք խնդրել, որ կարողանանք ծանոթանալ գործի նյութերին։ Դատական նիստը կշարունակվի վաղը` 16։30-ին։ Որևէ տվյալ չունենք գործի նյութերից, որպեսզի մանրամասներ հայտնենք»,– նշեց նա։

Փաստաբանի խոսքով` քննություն որպես այդպիսին տեղի չի ունեցել: Սարգսյանը խոստացավ գործին վերաբերող հարցերին ավելին մանրամասն պատասխանել վաղը։

Հիշեցնենք` երեկ ԱԺ–ն որոշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Թեժ օր Ծառուկյանի համար. օրվա խրոնիկան` լուսանկարներով

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է. Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ–ի շենքից

Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Հայտնի է, թե ինչ քրգործի շրջանակներում է հարցաքննության ծանուցում ստացել Ծառուկյանի որդին