Խոշոր ավտովթար Մարմարաշենում. BMW X5-ը վերածվել է մոխրակույտի

Վթարի հետևանքով BMW X5-ի վարորդն ու ուղևորը Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի 16 կմ-ում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Դավիթ Զաքարյանի վարած BMW X5 մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սարիբեկ Մուսիկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Բեռնատարը 4 մեքենա է գետնին հավասարեցրել․ Չելյաբինսկում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Բախման հետևանքով BMW X5-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, ինչից հետո BMW-ում հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով Դ. Զաքարյանը, նրա ուղևոր Լ. Հ-ն և Mercedes-ի վարորդ Ս. Մուսիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Արագածոտնի մարզում մեքենան ձորակն է ընկել. 32-ամյա վարորդին բուժկենտրոն են տեղափոխել

Դեպքի վայր են ժամանած ԱԻՆ հրշեջ-փրկարարները մարել են BMW-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ BMW-ի վարորդն ու ուղևորը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։

Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Սարսափելի ՃՏՊ Սարդարապատում. մեքենան բախվել է վերամբարձ կռունկին, վարորդը տեղում մահացել է