Միմյանց «դուք»-ով էինք դիմում, կամ Ալեքսանդր Ադաբաշյանի երջանկության բանաձևը

Կինոդրամատուրգ Ալեքսանդր Ադաբաշյանի կյանքի պատմության հիման վրա վստահաբար կարելի է ֆիլմ նկարել։ Նրա կյանքում տեղի է ունեցել այն ամենը, ինչն անհրաժեշտ է լավ սցենարի համար՝ սեր, երջանկություն, մահ, վիշտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Երեխաներ, թոռներ, ամառանոց Զագորյանկայում և սիրելի կին․ այսպիսին է ռուսաստանցի կինոդրամատուրգ և սցենարիստ Ալեքսանդր Ադաբաշյանի երջանկությունը։ Նա քանիցս նշել է, որ ընտանեկան միջավայրն ու մթնոլորտը, որում իրեն լավ է զգում, ստեղծել է երկրորդ կինը՝ դերասանուհի Եկատերինա Շչադրինան։ Ադաբաշյանի պատմությունը ներկայացնում է «Домашний очаг» պարբերականը։

«Իմ կինը տուն ու մթնոլորտ է ստեղծել, որտեղ ինձ թեթև եմ զգում։ Այն իմ մի մասնիկն է»,- հարցազրույցի ընթացքում պատմել է Ադաբաշյանը։

Շչադրինայի հետ ապրելու ժամանակահատվածում նա երկու դուստրերի հայր և վեց թոռների երջանիկ պապիկ է դարձել։ Ներկայում ամուսիններն ապրում են Զագորյանկայի իրենց ամառանոցում։ Մի անգամ Ադաբաշյանն ասել է, որ ժամանակից հետ է մնացել և փակվել միջանկյալ կայարանում, որտեղ իրեն երջանիկ է զգում։

Կատերինայից առաջ

Ապագա կինոդրամատուրգը մեծացել է Մոսկվայում, դեռահասության տարիներից եղել է խորհրդային և ռուսական կինոդերասան, ռեժիսոր Նիկիտա Միխալկովի ընկերը։ Այդ ժամանակ Ադաբաշյանը երազում էր վագոնավար դառնալ։ Սակայն շուտով մտափոխվեց, որոշեց նկարիչ դառնալ:

Մուտքն արգելված է. Նիկիտա Միխալկովն Ուկրաինայում դարձել է անցանկալի անձ

Տարիները հետևում են թողել Ադաբաշյանի ծառայությունը բանակում և ուսումը Ստրոգանովյան ուսումնարանում։ Նա Միխալկովի դիպլոմային աշխատանքի՝ «Հանդարտ օր պատերազմի ավարտին» ֆիլմի դեկորատորն է։ Այնուհետև եղել է նրա մեկ այլ՝ «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ՝ օտար» ֆիլմի բեմադրող նկարիչը։

Հենց այդ ժամանակ Ադաբաշյանը ծանոթացավ օպերատոր Պավել Լեբեշևի հետ։ Շուտով Լեբեշևի քույրը՝ Մարինան և Ադաբաշյանը ամուսնացան։

«Կինոգործիչների շրջապատում երկար էին հիշում նրանց ուրախ հարսանիքը, որին երկու կողմերի ծնողներն էլ ներկա չէին։ Հանդիսության ամենաթեժ պահին փեսացուին մոտեցավ Անդրեյ Կոնչալովսկին և խնդրեց օգնել սցենարի հարցում։ Այդպես Ադաբաշյանը դարձավ սցենարիստ»,-գրում է պարբերականը։

Մուտքն արգելված է. Նիկիտա Միխալկովն Ուկրաինայում դարձել է անցանկալի անձ

Հենց այդ ժամանակ ծնվեց Կոնչալովսկու և Ադաբաշյանի «Գործը կյանքից կարևոր է» սցենարը։ Ադաբաշյանը լավ աշակերտ էր, և դրանից հետո արդեն մեկուկես ամսում ինքնուրույն գրեց «Անավարտ պիես՝ մեխանիկական դաշնամուրի համար» ֆիլմի սցենարը։ Ընդհանուր առմամբ Ադաբաշյանի սցենարների հիմա վրա 27 ֆիլմ է նկարահանվել։

Շուտով, սակայն, Ադաբաշյանի երջանկությունը մթագնեց․ երեք տարվա համատեղ կյանքից հետո՝ 1975թ․-ին, արյան վարակից մահացավ նրա կինը՝ Մարինան։

Կատյան Սաշայի կյանքում

Կնոջ մահից երեք տարի անց Ադաբաշյանը շրջապատի և իր իսկ համար անսպասելի կերպով ամուսնության առաջարկություն արեց ուսանողուհի, սկսնակ նկարչուհի Եկատերին Շչադրինային, որը նրանից տասը տարով փոքր էր։

«Պարզվեց, որ Ադաբաշյանին, Միխալկովին իր կնոջ՝ Տատյանայի հետ և կոմպոզիտոր Էդուարդ Արտեմևին հյուրընկալել էին Եկատերինայի ծնողների մոտ»։ Հետաքրքիր է, որ Կատյան պետք է ընկերոջ հետ գար, Ալեքսանդրը՝ ընկերուհու, բայց նրանք չկորղացան գալ ինչ-որ պատճառով»,-գրում է պարբերականը։

Հենց այդ երեկո Ադաբաշյանը Կատյային առաջարկություն արեց։ Հարցրեց նրան, թե ինչպես է վերաբերվում ամուսնությանը։ Կատյան պատասխանեց՝ դրական։ Հարցին, թե կհամաձայնի՞ արդյոք իր կինը դառնալ, աղջիկը պատասխանեց՝ միանգամայն հնարավոր է։

Միմյանց «դուք»-ով էինք դիմում, կամ Ալեքսանդր Ադաբաշյանի երջանկության բանաձևը

Սակայն նրանց ամուսնությանը քչերն էին հավատում, համարում էին, որ պարզապես միասին ամուսնության տպավորություն են ստեղծում, երկար ժամանակ անգամ միմյանց «դուք»-ով էին դիմում։ Բանն այն է, որ նրանք շատ տարբեր էին։

Կատյան չէր հասկանում, թե ինչու են Ադաբաշյանն ու Միխալկովն ինչ-որ տեղ կորում մինչև առավոտ, Ալեքսանդրը կասկածամտորեն էր վերաբերում Կատյայի ընկերներին՝ ազատ նկարիչներին։ Նրանք վիճում էին, հաշտվում, սակայն տարիների ընթացքում սովորեցին հարգել միմյանց և գտան այն ընդհանուր կետը, որը երջանկացրեց նրանց։

«Ամեն ռուսի կյանքում պիտի մի հայ լինի». Նադեժդա Բաբկինան՝ իր ֆոլկ խմբի հայ դուդուկահարին

Կատյան հագուստի մոդելավորող-նկարիչ է, իր ունակությունները փորձել է Նիկիտա Միխալկովի «Հինգ երեկո» և Սերգեյ Սոլովյովի «Փրկարարը» ֆիլմերում։ Ալեքսանդրն իր համար ևս մեկ կինոտաղանդ բացահայտեց՝ ռեժիսուրան, մի քանի ֆիլմ նկարահանեց, էկրանավորեց Բորիս Ակունինի «Ազազել» վեպը՝ ՌԴ Առաջին ալիքի համար։