Թեժ օր Ծառուկյանի համար. օրվա խրոնիկան` լուսանկարներով

Sputnik

Քաղաքական օրն այսօր թեժ էր Հայաստանում։ Խորհրդարանը քննարկում էր մեծությամբ 2–րդ խմբակցության առաջնորդին, ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրականացնելու հարցը, իսկ դրսում Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների բողոքի ակցիան էր։

ԱԺ–ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց իր միջնորդության հիմքերը, իսկ ԲՀԿ պատգամավորները բազմազան ու մեղադրական հարցեր հղեցին նրան։ Ելույթ ունեցավ նաև Գագիկ Ծառուկյանը, որն անմիջապես ելույթից հետո գնաց ԱԱԾ` հարցաքննության։

Իսկ խորհրդարանի և ԱԱԾ շենքերի մոտ Ծառուկյանի կողմանկիցների բողոքի ակցիան էր` օրվա տարբեր ժամերի։

Հայաստանում ո՞ւմ և ե՞րբ են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:

Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով` ներկայացնելով Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործերը: Առաջին քրեական գործը վերաբերում է

«Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:

Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս:

Ծառուկյանի փեսան ապօրինի աճուրդով օտարել է 10,05 հա հողատարածք. առաջադրվել է մեղադրանք

Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրոդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

1 / 29
Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում. քննարկվում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը
2 / 29
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ–ում
3 / 29
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը ԱԺ–ում
4 / 29
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը ԱԺ–ում
5 / 29
Գագիկ Ծառուկյանի ելույթն ԱԺ–ում
6 / 29
Իրադրությունը խորհրդարանի մոտ
7 / 29
Իրադրությունը խորհրդարանի մոտ, երբ քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
8 / 29
Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում. քննարկվում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը
9 / 29
Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում. քննարկվում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը
10 / 29
Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում. քննարկվում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը
11 / 29
Գագիկ Ծառուկյանի ելույթն ԱԺ–ում
12 / 29
Իրադրությունը խորհրդարանի մոտ, երբ քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
13 / 29
Իրադրությունը խորհրդարանի մոտ, երբ քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14 / 29
Գագիկ Ծառուկյանը գնում է ԱԱԾ` հարցաքննվելու
15 / 29
Խորհրդարանում քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
16 / 29
Իրադրությունը խորհրդարանի մոտ, երբ քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
17 / 29
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԱԺ–ում
18 / 29
Արարատ Միզոյանը և Ալեն Սիմոնանը ԱԺ–ում, երբ քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
19 / 29
ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը խոսում է լրագրողների հետ
20 / 29
Գագիկ Ծառուկյանը գնում է ԱԱԾ` հարցաքննվելու
21 / 29
Գագիկ Ծառուկյանը գնում է ԱԱԾ` հարցաքննվելու
22 / 29
Իրադրությունը խորհրդարանի մոտ, երբ քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
23 / 29
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ–ում
24 / 29
Լիլիթ Մակունցը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվերակության ժամանակ
25 / 29
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվերակությունը ԱԺ–ում
26 / 29
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվերակությանը
27 / 29
ԱԺ նիստերի դահլիճ
28 / 29
ԱԱԾ–ի մոտ տեղի ունեցող իրադարձությունները
29 / 29
ԱԱԾ–ի մոտ տեղի ունեցող իրադարձությունները