Տաթևիկ Ռևազյանը նորածին դստեր լուսանկարն է հրապարակել. նա արդեն մեկ ամսական է

Օգտատերերը հիացել են փոքրիկ աղջնակի լուսանկարով, շնորհավորել Ռևազյանին և բարեմաղթանքներ ու գովեստի խոսքեր շռայլել երեխայի հասցեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը իր նորածին դստեր լուսանկարն է հրապարակել Facebook-ի իր էջում։

«Արդեն մեկ ամսական ենք»,–գրել է նա նկարին կից։

Նկարում փոքրիկ աղջիկը փորի վրա է պառկած, նրա դեմքը ամբողջովին չի երևում։ Մեկ ամսական փոքրիկին մայրն աղջկակական, վարդագույն զգեստ է հագցրել։

Տաթևիկ Ռևազյանը պարզաբանումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին

Օգտատերերը հիացել են փոքրիկ աղջնակի լուսանկարով, շնորհավորել Ռևազյանին և բարեմաղթանքներ ու գովեստի խոսքեր շռայլել երեխայի հասցեին։

Հիշեցնենք, որ մայիսի 19–ին հայտնի դարձավ, որ օրեր առաջ ծնվել է Տաթևիկ Ռևազյանի առաջին բալիկը` դստրիկը։ Նա լույս աշխարհ է եկել Դանիայում, Կոպենհագենում, որտեղ և ապրում է Ռևազյանի ընտանիքը։