Հայաստանի որոշ շրջաններում կարճատև անձրևները կշարունակվեն. եղանակի տեսություն

Երևանում տեղումներ չեն գրանցվի, սակայն հյուսիսային շրջաններում կարճատև անձրևները կշարունակվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հունիսի 15-19-ի կեսօրից հետո Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հայաստանի որոշ շրջաններում կարճատև անձրևները կշարունակվեն. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 15-19-ը տեղումներ չեն գրանցվի: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +31-ից +33, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան տաքություն:

Քոլեջի շրջանավարտները կկարողանան մեկ տարի շահել, բայց մի կարևոր պայման կա