Հայաստանում կորոնավիրուսից հինգ մահացածներից երեքը կանայք են

Նախորդ օրերի համեմատ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության թվի նվազում: Մահացածներից ամենաերիտասարդը 56 տարեկան է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով վարակվածներից -ը մահացել են։ Նրանցից -ը մահացել են կորոնավիրուսի հետևանքով:

«50 օր՝ կորոնավիրուսի ճիրաններում». Փաշինյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել

«Պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս  դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն կդառնա

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 663-ով և հասել 16667–ի։ Նրանցից 10093-ն այս պահին գտնվում է բուժման մեջ, ընդհանուր առմամբ առողջացել է 6214 մարդ, կորոնավիրուսի զոհ է դարձել 269-ը, այլ պատճառով մահացածների թիվը 91 է։

Հայաստանում մեկնարկում է COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը