Անձրևանոցը թողեք տանը, դիմակ վերցրեք. Երևանում մի քանի օր անձրև չի գա

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Հունիսի 14-18-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Փոխարենը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում Հայաստանի հյուսիսային շրջաններում։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Անձրևանոցը թողեք տանը, դիմակ վերցրեք. Երևանում մի քանի օր անձրև չի գա

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +32-ից +34, գիշերը կնվազի մինչև +18։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում արտակարգ դրություն է հայտարարված։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։

Լողազգեստն այլևս նորաձև չէ․ ինչպես են ծովային հանգստավայրերը հարմարվում նոր պայմաններին