Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ցուցարարներին. նրանց թիվը հասել է 100-ի

Բողոքի ակցիայի մասնակիցները պնում են, որ մնալու եմ միչև վերջ ու պաշտպանելու են իրենց խաղաղ հավաքներ անելու իրավունքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ԱԱԾ-ի շենքի դիմացից բերման ենթարկվածների թիվն ավելանում է: Վերջին տեղեկություններով՝ ոստիկանության ուժերը բերման են ենթարկել շուրջ 100 քաղաքացու: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչությունից:

«Նույն Սերժ Սարգսյանն ա՝ մորուքով». ԲՀԿ-ականների բողոքի ակցիան ԱԱԾ շենքի դիմաց

Գագիկ Ծառուկյանի աջակիցները, կուսակցության անդամներն ու պատգամավորներն այս պահին էլ շարունակում են մնալ ԱԱԾ շենքի տարածքում: Ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ բերման է ենթարկում բողոքի ակցիայի մասնակիներին:

Հավաքվածները պնդում են, որ մնալու են միչև վերջ ու պաշտպանելու են իրենց խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն էր իրականացնում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանը հրավիրվեց ԱԱԾ հարցաքննության և դեռևս գտնվում է այնտեղ: