Ոստիկանները բերման են ենթարկել Երևանի ավագանու անդամներին

Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանին բերման ենթարկելու պահը:
Sputnik

ՀՀ ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Գագիկ Ծառուկյանի համակիրներին ու քաղաքական ակտիվիստներին, որոնք հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց:

«Նույն Սերժ Սարգսյանն ա՝ մորուքով». ԲՀԿ-ականների բողոքի ակցիան ԱԱԾ շենքի դիմաց

Բերման են ենթարկվել նաև բողոքի ակցիային մասնակցող Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցությունների անդամները:

Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանին բերման ենթարկելու պահը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն այսօր վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի` Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության:

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ցուցարարներին. նրանց թիվը հասել է 100-ի

Նրա աջակիցները հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման են ենթարկել ավելի քանի 100 մասնակցի: Նրանց թվում են նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը: Ավելի ուշ հաայտնի դարձավ, որ ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, որը, հիշեցնենք, օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարություն է տարածել Ծառուկյանի մասին