Ղազախստանի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Ելժան Բիրտանովը նշել է, որ խստորեն պահպանել է սանիտարական բոլոր կանոնները, սակայն «միշտ էլ ռիսկեր կան»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ղազախստանի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը վարակվել է COVID-19-ով։ Նա այդ մասին հայտնել է Facebook-ի իր էջում։

Բիրտանովը տեղեկացրել է, որ իրեն տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց։  Նախարարը նշել է, որ խստորեն պահպանել է սանիտարական բոլոր կանոնները, սակայն «միշտ էլ ռիսկեր կան»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը վարակվել է կորոնավիրուսով

«Հատկապես ռիսկային են համարվում նրանք, ովքեր չեն կարող հեռավար տարբերակով աշխատել։ Մեր քաղաքացիներից շատերն այժմ ինտենսիվ աշխատում են Ղազախստանում համավարակի ու գլոբալ ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ։ Հաճախ մենք անձնական հանդիպումներ, տարածաշրջանային այցեր ենք կատարում, այդ պատճառով ավելի խոցելի ենք»,- գրել է նա։

Առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է պահպանել կարանտինային ռեժիմը, ինչպես նաև օգտագործել կրոնավիրուսային վարակի կանխարգելման ախտահանիչ միջոցներ:

Գանդահարյան. «Մեզ մոտ կա խոցելի խավ, որը վարակի պատճառով ավելի շատ է մխրճվում տագնապի մեջ»