ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ քննչական դեպարտամենտից: Նա ԱԱԾ էր հրավիրվել էր այսօր կեսօրից հետո՝ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով:
ԱԱԾ շենքի մոտ նրան սպասող համակիրները ծափողջույններով ու «Ծառուկյան» վանկարկումներով դիմավորեցին ԲՀԿ առաջնորդին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ իր հայտնի ելույթից հետո իրեն ներկայացված բոլոր փաստաթղթերն ու փաստերն ընդունում է որպես քաղաքական հայտարարություններ:
«Ես այսօր սեփականատեր եմ, իմ բոլոր ընկերությունները հանձնված են հավատարմագրային կառավարման: Իմ ելույթից առաջ լիներ, կարող էր լինել 50/50: Բայց այն, ինչ իմ ելույթից հետո է եղել, ես ընդունում եմ որպես քաղաքական»,- ասաց նա:
Թե կոնկրետ որ քրեական գործի շրջանակում էր հրավիրվել հարցաքննության՝ Ծառուկյանը չպատասխանեց: Նա համակիրների ծափահարությունների ներքո նստեց ավտոմեքենան ու հեռացավ:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն այսօր վաղ առավոտից խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:
Երևանի փոխոստիկանապետը մեկնաբանել է, թե ինչու են բերման ենթարկում քաղաքացիներին
Նրա աջակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում էին դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում ոստիկանության ուժերը բերման ենթարկեցին մասնակիցներից ավելի քանի 100-ին: Նրանց թվում էին նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԲՀԿ անդամներ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ՀԱՕԿ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:
Նշենք նաև, որ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց վերջինիս նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված քրեական գործերը: Այսպես՝ առաջին քրեական գործը հարուցվել է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ»-ի ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս: Երկրորդ քրեական գործով բացահայտվել են ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: Երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանը օտարված հողատարածքին: Ըստ քրեական գործի՝ Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների հետևանքով համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Ծառուկյանը հարցաքննությունից դեռ դուրս չի եկել: ԱԱԾ-ի մոտ հավաքված կուսակիցներն ու համակիրները շարունակում են սպասել նրան:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարություն է տարածել Ծառուկյանի մասին