ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Քաղցրի հանդեպ հակումից կարելի է ձերբազատվել ընդամենը մեկ շաբաթում։ Այսպիսի եզրակացության է եկել շվեդ սննդաբան Ֆրեդերիկ Պաուլունը․ նա մի քանի կանոն է թվարկել, որոնք թույլ կտան հասնել նման արդյունքի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքով՝ առաջին փուլում պետք է հրաժարվել բոլոր այն մթերքներից, որոնք «արագ» ածխաջրեր են պարունակում։
Որն է կորոնավիրուսից ամենապաշտպանված արյան խումբը. բժիշկները նոր բացահայտում են արել
Իսկ որոշ, հատկապես զգայուն մարդիկ պետք է հրաժարվեն նաև թարմ մրգերից և հատապտուղներից։
Քաղցրից հրաժարվելու գործընթացը կհեշտացնի ակտիվ կենսակերպը։ Պաուլունը խորհուրդ է տալիս ավելի շատ շարժվել, շատ ջուր խմել, խուսափել սթրեսից և սպիտակուցներով հարուստ սնունդ օգտագործել։