Կորոնավիրուսը կխանգարի՞ գյուղմթերքի արտահանմանը. ինչ է արել ՀՀ կառավարությունը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում գյուղմթերքն արտահանելու թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանը մաքսային կետերում ընթացակարգերը սրբագրել ենք այնպես, որ հնարավորինս արագ տեղի ունենա գյուղմթերքի արտահանումը։ Պարետատան նիստի ավարտից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե գյուղմթերքի արտահանումը ԵԱՏՄ երկրներ ինչպես է կազմակերպվելու։

«Այդպիսի հույսերն իզուր են, վարչական տույժերը չեն չեղարկվելու». Փաշինյան

«Այս թեմայի առնչությամբ մենք մշտապես կապի մեջ ենք Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ։ Ավելին, Վերին Լարսում մաքսային ներկայացուցիչ ունենք»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հույս ունի` այս համագործակցության շրջանակում ամեն ինչ կկազմակերպեն բարձր մակարդակով։ Համենայն դեպս, ըստ Փաշինյանի, այս պահին որևէ անհանգստացնող ազդակ չկա։

Հիշեցնենք, որ դեռ մայիսին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հայկական գյուղմթերքը ՌԴ է արտահանվում բեռնատար ինքնաթիռների միջոցով. առաջին թռիչքը իրականացվել է ապրիլի 24-ին:

Նրա խոսքով` ՀՀ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում երկրում բեռնատար ավիացիա ունենալու, դրա շահավետ ու մրցունակ լինելու հարցը։

Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում