Կազանում հեղուկ գազի ցիստեռն է պայթել․ տեսանյութ

Կազանի գազաբաշխիչ կայանում գրանցված պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ մահացել է, երեքը` վանասվածքներ ստացել։ Ենթադրվում է, որ բռնկումը տեղի է ունեցել վերգետնյա ստացիոնար կայանում։
Sputnik

Փրկարարները պարզել են, որ պայթել է 2-րդ խմբի ցիստեռններից մեկը՝ 170 խորանարդ մետր ծավալով։ Յուրաքանչյուր այդպիսի խմբում հեղուկ գազի 8-ական պահեստարան կա։ Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կրակի բարձրությունը հասել է 50 մետրի։

Ստավրոպոլում փոթորիկը պոկել է տանիքներն ու շրջել բեռնատարները. տեսանյութ

Ըստ Ռուսաստանի ԱԻՆ-ի՝ Թաթարստանի Հանրապետության գլխավոր վարչության տվյալների` կրակի մարման համար ներգրավվել է 138 մարդ և 48 միավոր տեխնիկա։ Մոտ 12 ժամ է՝ ԱԻՆ-ի աշխատակիցները պայքարում են Կազանի գազապահեստարանում բռնկած հրդեհի դեմ։ Նրանք սպասում են, որ այրվող գազն ամբողջությամբ սպառվի։ Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված։

Հուժկու կայծակ Մոսկվայում. տեսագրությունը հայտնվել է համացանցում