Իշխանական շրջանակում քննարկվում է Դավիթ Տոնոյանին փոխարինողների անունները. «Հրապարակ»

Թերթը գրում է, որ Դավիթ Տոնոյանին փոխարինողների ցանկում է նաև վարչապետի խորհրդականը, որին Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ից հեռացրին հետախուզության ոլորտում ձախողումների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրում է, որ իշխանական շրջանակում քննարկվում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխարինողների անունները։

Հայաստանում վերացրեք կարիերային վերելակը, թող բոլորն աստիճաններով բարձրանան դեպի պաշտոն

«Նիկոլ Փաշինյանը կասկածում է բոլորին, բայց ամենամեծ վախը զինված ուժերից է։ Նեղ շրջանակում նա կասկած է հայտնել, որ կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել։ Դրանով է պայմանավորված Դավիթ Տոնոյանի վերջին օրերի ակտիվությունը, բանակի մասին հայեցակարգի հրապարակումը, որի գլխավոր ուղերձն այն է, որ բանակը չի խառնվելու քաղաքականությանը։ Ու չնայած նախարարի հավատարմության երդմանը, իշխանական շրջանակներում քննարկվում է նրան փոխարինողների անունը։ Այդ թվում՝ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի, որին Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ից հեռացրին հետախուզության ոլորտում ձախողումների համար»,-գրում է թերթը։

Հիշեցնենք՝ վերջին օրերին Հայաստանում կադրային լուրջ փոփոխություններ տեղի ունեցան։ Հունիսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

ԱԱԾ ղեկավար նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, ոստիկանության պետ` Վահե Ղազարյանը, իսկ ԶՈւ պետ` Օնիկ Գասպարյանը։

Պաշտոնյայի գործողությունները չպետք է հակասեն վարչապետի ասածի կոնտեքստին. Փաշինյան