ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Ռեակտիվ արկ է ընկել Իրաքի Թաջի ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են ԱՄՆ–ի գլխավորած կոալիցիայի ուժերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին։
«Հրթիռն ընկել Է Իրաքի Թաջի բազայում, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի զինվորականները», - նշված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Զոհերի և նյութական վնասի մասին տվյալներ դեռ չեն հայտնում:
Հիշեցնենք` մարտին ավելի քան 15 փոքր հրթիռներ էին ընկել Թաջի բազայի տարածք։ Ինքնաշեն արձակման կայանքը եղել էր բազայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող բեռնատարի վրա:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հարձակման զոհ են դարձել կոալիցիայի երեք զինծառայողներ, ևս 12-ը վիրավորվել են:
Իրանը հրթիռակոծել է Իրաքի ամերիկյան բազաները
Դրանից հետո ԱՄՆ-ն կետային հարվածներ էր հասցրել Իրաքում շիաների «Քաթաիբ Հըզբոլլահ» խմբավորման 5 զինապահեստներին։ Իրաքի անվտանգության ծառայությունները հայտնել էին, որ վեց մարդ Է զոհվել ամերիկյան ՌՕՈւ-ի ավիահարվածների հետևանքով: Իրաքի զինված ուժերը դատապարտել էին ամերիկյան գրոհը ՝ նշելով, որ այն խախտում է համագործակցության սկզբունքը։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն բողոք էր հայտնել ԱՄՆ-ին ՝ կապված Վաշինգտոնի հայտարարությունների հետ, թե Իրաքում արևմտյան կոալիցիայի բազայի վրա հարձակման պատասխանատուն Թեհրանն է:
Համացանցում են հայտնվել Իրաքում ԱՄՆ բազաների հրթիռակոծության առաջին կադրերը