Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` թեև կոնկրետ հայկական համայնքի վերաբերյալ չկան առանձին տվյալներ, այդուհանդերձ հայերի շրջանում արդեն կա երեք զոհ, բնականաբար վարակակիրներն ավելի շատ են, և կան բազմաթիվ մեկուսացվածներ։ Բարեբախտաբար կան նաև շատ բուժվածներ։
«Լիբանանում կորոնավիրուսով պայմանավորված գործընթացն ամբողջությամբ վերահսկելի է, այնպես չէ, որ կա կտրուկ աճ կամ վարակի անարգել, սանձարձակ տարածում։ Իրավապահ մարմինների, պատկան գերատեսչությունների ու առողջապահության նախարարության կողմից իրականացվող ակցիաները համակարգված են, ինչը դրական է ընկալվում հասարակության կողմից, որն իր հերթին թեև կառավարության դեմ այլ հարցերով դուրս է գալիս փողոց, սակայն այս դեպքում կորոնավիրուսի դեմ իրականացվող աշխատանքների նկատմամբ ցուցաբերում է գիտակցական վերաբերմունք` ընդառաջ գնալով թելադրված կանոններին, հարգելով ու կիրառելով դրանք առօրյա կյանքում»,– նշում է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։
«50 օր՝ կորոնավիրուսի ճիրաններում». Փաշինյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել
Գանդահարյանի տեղեկացմամբ`հակաճգնաժամային շտաբը, որն առաջին օրվանից ձևավորվեց, իրականացրեց իրազեկման աշխատանքները, հանրությանը տրամադրեց ախտահանման միջոցներ։ Այդուհանդերձ շատ արագ զգացվեց, որ ֆինանսատնտեսական խորը ճգնաժամում հայտնված Լիբանանի և մասնավորապես հայկական համայնքի պարագայում կա նաև խոցելի խավ, որն օրեցօր ավելի շատ է մխրճվում տագնապի հորձանուտում և կանգնել է հրատապ լուծումներ պահանջող խնդիրների առջև։
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագրի խոսքով` հակաճգնաժամային շտաբի հիմնական գործառույթներից են սննդի և դեղորայքի հայթայթումն ու տրամադրումը, ինչպես նաև հիվանդների բուժման կազմակերպումը համապատասխան բուժհաստատություններում։
Արցախում ևս 10 մարդ է վարակվել կորոնավիրուսով. 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են