Դավիթ Տոնոյանը հարավարևելյան զորամասեր է այցելել

ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է ծառայության ընթացքում աչքի ընկած դիրքապահներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Իշխանական շրջանակում քննարկվում է Դավիթ Տոնոյանին փոխարինողների անունները. «Հրապարակ»

«Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը նախարար Տոնոյանն այցելել է ազգային հերոսի անունը կրող մարտական բարձրադիր հենակետ, ծանոթացել դիտարկման հնարավորություններին, զինանձնակազմի հերթապահության պայմաններին, ինչպես նաև պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած դիրքապահներին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Տոնոյանն այցի շրջանակում եղել է նաև այն զորամասերում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները, նորոգվում և կահավորվում են զորամասերի ուսումնական կետերը։

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերից մեկի ճաշարանում, որտեղ վերջերս ներդրվել է սննդի մատուցման նոր տարբերակ։

Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը խորհրդակցություն է անցկացրել հրամանատարական կազմի հետ և տվել համապատասխան հանձնարարականներ:

Հայացք վիրուսազերծ միջավայրից. Տոնոյանը «Մոնթե» դիրք է այցելել. լուսանկարներ