Արագածոտնի մարզում մեքենան ձորակն է ընկել. 32-ամյա վարորդին բուժկենտրոն են տեղափոխել

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ, վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Արագածոտնի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Երևանի Նուբարաշենի խճուղում հակատանկային արկ է հայտնաբերվել

«Այսօր, ժամը 04։15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Գարուշ Մ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով վարորդ Գարուշ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն»,-գրում է կայքը։

Սարսափելի ՃՏՊ Սարդարապատում. մեքենան բախվել է վերամբարձ կռունկին, վարորդը տեղում մահացել է

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ, վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր։

Երևանի կենտրոնում գտնվող տներից մեկում երիտասարդի դիակ են հայտնաբերել