Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները փակվում են

Ոստիկանությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել քաղաքացիների սպասարկումը։ Առայժմ հայտնի չէ` ծառայությունների աշխատանքը երբ կվերսկսվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից ևս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ոստիկանությունը։

«Քաղաքացիներին սպասարկող ծառայությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի»,– նշված է հաղորդագրության համաձայն:

Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես քաղաքացիների առողջության պահպանումն է։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 723-ով և հասել 16003–ի։ Ընդհանուր առմամբ առողջացել է 6081 մարդ (+442), մահացել են 264-ը (+6)։