Նորից անձրև, մշուշ, ամպ. Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղումները չեն դադարի

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Հունիսի 13-17-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը:

Նորից անձրև, մշուշ, ամպ. Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղումները չեն դադարի

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 13-ին կգրանցվի առանց տեղումների  եղանակ. ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +32-ից +34, երեկոյան ժամերին՝ +28-ից +30 աստիճանի սահմանում:

Ֆրանսիայից բժիշկներ են գալիս ՀՀ. ՌԴ–ից նույնպես բժիշկների խումբ է նման ցանկություն հայտնել