Երևանում 13-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել

Պատանուն վրաերթի է ենթարկել «Opel» մակնիշի ավտոմեքենան։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տղային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Այսօր կեսօրին մոտ Երևանի Վարդաշեն թաղամասում վրաերթ է գրանցվել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 12։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 136 տան մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ։

Խոշոր ավտովթար Տավուշում. ՌԴ քաղաքացին հոսպիտալացվել է

Դեպքի վայր է մեկնած փրկարարները պարզել են, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մանվել Վ․) վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի՝ Արտաշես Խ․-ին։

Ողբերգական դեպք Երևանում. Ապրիլյան պատերազմի մասնակցի նորածին երկվորյակները մահացել են

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Բարեբախտաբար, երեխան լուրջ վնասվածքներ չի ունեցել, որովհետև տեղում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Կիևյան կամրջից նետված երիտասարդը «Կոկա-Կոլայի» մենեջերներից էր