ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. 2019 թվականի նոյեմբերից Հայաստանը վերսկսեց մանկատան շրջանավարտներին բնակարանային սերտիֆիկատներ տրամադրելու գործընթացը։ Այս մասին խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Մասնավորապես, կառավարությունն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրեց 1,9 մլրդ դրամ՝ մանկատան 300 շրջանավարտի բնակարանային աջակցության համար։
Մի քանի տարի կառավարությունը մանկատների շրջանավարտներին բնակարանային սերտիֆիկատներ չէր տալիս, այնուհետև սկսեցին որաշակի ժամանակով վճարել բնակարանների վարձավճարները:
«Այժմ մենք որոշեցինք նրանց վկայականներ տալ: Սոցիալական տներ կան ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մի շարք քաղաքներում, բայց այնտեղ սոցիալապես անապահով այլ մարդիկ են ապրում: Հետևաբար, որոշեցինք մանկատների շրջանավարտներին օգնել բնակարանային սերտիֆիկատներով », - ավելացրեց նախարարը:
Կառավարությունը բնակարաններ գնելու հնարավորություն կտա մանկատան շրջանավարտներին
Այդ գումարով շրջանավարտները կարող են փոքր բնակարան գնել Երևանում կամ մոտակա մարզերում (Աբովյան, Մասիս, Աշտարակ):
Նշենք, որ այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագիր է իրականացնում մանկատներում հայտնված երեխաներին ընտանիքներ վերադարձնելու համար: