«Բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություններ կլինեն. Արմեն Սարգսյանը ստորագրել է այն

Նախագահը ստորագրել է մի քանի օրենքներ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կկատարվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը», ինչպես նաև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը»: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ի՞նչ ունի պաշտոնյայի բարեկամ ուսուցիչը, կամ երբ բանկային գաղտնիքն այլևս գաղտնիք չէ

Փետրվարի 6-ին հայտնի էր դարձել, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած երկու օրենքները և դիմել է ՍԴ։ Նշվում էր, որ ԱԺ–ի ընդունած և նախագահի ստորագրմանը ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Ուստի հանրապետության նախագահը չէր ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել էր Սահմանադրական դատարան` նշված օրենքների` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը դեռ 2019թ–ի սեպտեմբերին, կառավարության նիստում ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, նշել էր, որ այն մշակվել է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից ելնելով:

ՀՀ մինչ օրս գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված էին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկության ստացման հնարավորությամբ: Օրենքով թույլատրված էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։

Նոր օրենքով քննություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տրվում բացել նաև հիշյալ անձանց հետ փոխկապակցված անձանց հաշիվները։

Մարգարյան. «Ռիսկերն ի հայտ են գալիս, երբ բանկ է մտնում անօրեն ծագումնաբանությամբ գումար»