ՌԱԴԻՈ

Բաբլոյան. ««Արաբկիրը» պատրաստ է օգնել բուժհիմնարկներին` չմտածելով փոխհատուցման մասին»

Արա Բաբլոյանը Sputnik Արմենիայի եթերում ասել է, թե ինչպես է կորոնավիրուսի համավարակն ազդում երեխաների վրա։ Նա մանրամասն ներկայացրել է նաև` ինչպես է «Արաբկիր» բուժկենտրոնն ընդունում ու կազմակերպում երեխաների բուժումը։
Sputnik
Բաբլոյան. ««Արաբկիրը» պատրաստ է օգնել բուժհիմնարկներին` չմտածելով փոխհատուցման մասին»

«Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի փոխանցմամբ` բարեբախտաբար տոկոսային հարաբերությամբ երեխաներն ավելի թեթև են տանում Covid 19 վարակը։ Ըստ նրա` «Արաբկիր» բժշկական համալիրը, որպես բազմապրոֆիլային խոշոր բժշկական հաստատություն, հենց առաջին ժամանակահատվածում ցույց տվեց իր ներուժը, հետևաբար որոշում ընդունվեց պետական ծրագրի շրջանակում ամենածանր հիվանդներին ուղղորդել դեպի այս բուժհաստատություն։

«Մեր բժշկական համալիրն ընդունում է այն երեխաներին, որոնց պարագայում գործ ունենք ամենածանր ընթացք ունեցող կամ տարբեր հիվանդությունների հետ զուգակցված դեպքերի հետ, և այնպես չէ, որ «Արաբկիրը» կարողանում է հեշտությամբ հաղթահարել երեխաների մոտ առկա խնդիրները։ Այդուհանդերձ տոկոսային հարաբերությամբ երեխաներն ավելի թեթև են տանում այս վարակը և ավելի քիչ թվով են հոսպիտալացվում, բայց չնայած այդ հանգամանքին`մենք հանրապետության տարբեր մարզերից ընդունում ենք ծանր հիվանդ երեխաներին»,– նշում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավարը։

Բաբլոյանի փոխանցմամբ` «Արաբկիր» բժշկական համալիրը հիմա բաժանված է չորս մասի, որպեսզի մատուցվող ծառայությունները կազմակերպվեն ավելի ճիշտ ու արդյունավետ։ Առաջին մասում գործում է ժամանակավոր մեկուսացման ծառայության բաժանմունքը, որտեղ ընդունվում են անհետաձգելի դեպքերով ջերմող երեխաները։

Իրավիճակը ճգնաժամային է. կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել. Փաշինյան

Նրանց տեղավորում են առանձին սենյակներում` բացառելով շփումը մյուս երեխաների հետ, մինչ կիրականացվի նրանց թեստավորումն ու պարզ կլինի հետազոտության արդյունքը։ Այդ ընթացքում կատարվում են նաև մյուս անհրաժեշտ հետազոտություններն ու իրականացվում համապատասխան բուժական միջոցառումները։

«Թեստի պատասխանից հետո, եթե այն դրական է, երեխային ուղարկում են կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բաժանմունք, որն ամբողջությամբ հագեցած է համապատասխան ենթակառուցվածքներով, ինտենսիվ թերապիայով ու ռեանիմացիայով։ Իսկ թեստի բացասական արդյունքի դեպքում երեխաներին ուղարկում են այն բաժանմունքներ, որտեղ նրանց մյուս հիվանդությունները բուժվում են ավելի հանգիստ պայմաններում»,– նշում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավարը։

Կորոնավիրուսի թեստերի վրա Հայաստանի բյուջեից ամսական 1 մլն դոլար է ծախսվում

Ըստ պրոֆեսորի` «Արաբկիր» բժշկական համալիրի չորրորդ մասը պլանային գործունեություն իրականացնող հատվածն է, որտեղ բուժվում են դիսպանսերի տակ գտնվող երեխաները, այստեղ կան նաև վերականգնողական ծառայություններ, պլանային վիրաբուժություն։

Բաբլոյանի խոսքով` «Արաբկիր» ԲՀ–ի ներուժն այնքան մեծ է, որ ոչ միայն իր շենքային պայմաններում է աշխատանքներ իրականացնում, այլև սպասարկում է Իզմիրլյանի անվան մանկատանը, և եթե որևէ մանկական բուժհաստատությունում դժվարություն է առաջանում, «Արաբկիրն» անմիջապես պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել և տեղում օգնել գործընկերներին` չմտածելով որևէ փոխհատուցման մասին։

Կորոնավիրուսով հիվանդ 120 պացիենտ այս պահին սպասում են հիվանդանոց տեղափոխվելուն