ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Այսուհետև մայրաքաղաք Երևանում բազմաբնակարան շենքերի նախագծերը չեն հաստատվի, եթե դրանցում համապատասխան չափով ստորգետնյա կայանատեղիներ չլինեն։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Էս նեղ պայմաններում ի՞նչ ծառայողական մեքենա». պատգամավորը՝ քաղաքապետի որոշման մասին
«Տրանսպորտային բեռնվածությունը հաշվի առնելով՝ Երևանի քաղաքային իշխանությունը սկզբունք է որդեգրել՝ բազմաբնակարան շենքերի նոր հաստատվող նախագծերում պարտադիր պահանջ դարձնել բնակարանների առնվազն 70-80 տոկոսի չափով ստորգետնյա կայանատեղերի առկայությունը»,- գրել է նա։
Գրառման մեկնաբանություններում օգտատերերից մեկը նշել է, որ առհասարակ կարելի է զարկ տալ բազմահարկ կայանատեղիների կառուցմանը։ Կարապետյանն էլ նկատել է, թե կա հիմնավոր կարծիք, որ ստոր/վերգետնյա կայանատեղերը արդյունավետ են բնակելի գոտիներում (спальный район) ու անարդյունավետ՝ «աշխատանքային» թաղամասերում, օրինակ, Երևանի կենտրոնում:
Նրա կարծիքով՝ կենտրոնում խնդիրը լուծելու համար թերևս ավելի լավ է զարգացնել հանրային տրանսպորտը և սահմանափակել մեքենաների մուտքը:
Երևանի քաղաքապետարանը քննարկում է պոլիկլինիկաների աշխատակիցներին հավելավճարներ տալու հարցը