Սխալվել կարելի է միայն մեկ անգամ. Պեսկովը պատմել է իր աշխատանքի մասին

Դմիտրի Պեսկովը նշել է, որ պետության ղեկավարի մամուլի քարտուղարը պետք է պատրաստ լինի ամեն ինչի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ իր գործունեությունը որոշակի առումով նման է սակրավորի աշխատանքի, սխալվել կարելի է  միայն «մեկ անգամ»։ Այս մասին նա հայտարարել է` պատասխանելով «Вконтакте» սոցցանցում հեռարձակվող «Յունարմիայի» «Սիրում եմ Ռուսաստանը» նախագծի մասնակիցների հարցերին։

Շեշտը դրվում է ԱՊՀ ղեկավարների վրա․ Պեսկովը խոսել է Հաղթանակի շքերթի հրավերների մասին

Պեսկովի խոսքով` երբեմն դժվար է ինչ–որ գնահատականներ տալը, ինչ–որ հայտարարություններ անելը։

«Որովհետև եթե դու ինչ–որ բան սխալ ձևակերպես, դա չարակամներից մեկը կարող է օգտագործել քո դեմ։ Սակայն դա չէ ամենավտանգավորը: Այն կարող են նախագահի դեմ օգտագործել, ինչը չի կարելի թույլ տալ։ Այդ պատճառով իմ աշխատանքը փոքր-ինչ նման է սակրավորի աշխատանքին. սխալվում ես մեկ անգամ»,– ասել է նա։

Պեսկովը նշել է, որ պետության ղեկավարի մամուլի քարտուղարը պետք է պատրաստ լինի ամեն ինչի։

Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարները կմասնակցե՞ն Հաղթանակի շքերթին. պատասխանում է Պեսկովը