Պատերազմ արձանների դեմ. ԱՄՆ–ում և Եվրոպայում քանդում և պղծում են պատմական ժառանգությունը

Sputnik

ԱՄՆ մի շարք քաղաքներում`ռասիզմի և ոստիկանության կամայականությունների դեմ անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցները տապալել և վնասել են մի քանի արձաններ, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, փառաբանում են ռասայական խտրականությունը։

«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում

Այսպես՝ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում քանդվել են ստրկատիրական Կոնֆեդերացիայի նախկին նախագահ Ջեֆերսոն Դևիսի, ինչպես նաև Ամերիկան բացահայտած Քրիստափոր Կոլումբոսի արձանները։ Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով` ծովագնացի արձանը խորհրդանշում է Ամերիկայի բնիկ ժողովուրդների հալածանքները։

«Սևամորթների կյանքերն էլ կարևոր են» կարգախոսով բողոքի ակցիաները սկսվեցին ԱՄՆ մի շարք քաղաքներում այն բանից հետո, երբ մահացավ ոստիկանության կողմից ձերբակալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ապամոնտաժել ռասիզմի խորհրդանիշները։

ԱՄՆ-ում անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող բիզնեսներ են տուժել

Նմանատիպ ակցիաներ են անցկացվում նաև եվրոպական քաղաքներում, որտեղ ևս պղծվել են արձաններ, մասնավորապես՝ Անգլիայում, Բելգիայում, Շոտլանդիայում։

​Հիշեցնենք, որ Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ ու զանգվածային անկարգություններ սկսվեցին Մինեապոլիսում (ԱՄՆ)։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցրել Ֆլոյդին, գետնին գցել և հարձակվել նրա վրա, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմում է աֆրոամերիկացու կոկորդը։ Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, բայց ոստիկաններն անտեսում են նրա ասածը։

Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են աշխարհով մեկ

Ֆլոյդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Անկարգությունների հետևանքով չորս ոստիկանի հեռացրել են աշխատանքից, իսկ նրանցից մեկը մեղադրվում է անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ։ Նրան սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում։

1 / 14
Ջորջ Ֆլոյդի մահից հետո Լոնդոնում «Սև կյանք» բողոքի ակցիայի ժամանակ Խորհրդարանական հրապարակում տեղադրված Ուինսթոն Չերչիլի արձանի վրա արված գրաֆիտի (2020 թվականի հունիսի 7)
2 / 14
Բրյուսելից քիչ հեռու` Տերվյուրենում գտնվող Աֆրիկայի թանագարանի պուրակում Բելգիայի նախկին թագավոր Լեոպոլդ II արձանը` գրաֆիտիով պատված (2020 թվականի հունիսի 9)
3 / 14
Ռոբերտ Միլիգանի արձանը Լոնդոնի դոկերի թանգարանի մոտ (2020 թվականի հունիսի 9)
4 / 14
Դուքս Վելինգտոնի արձանը դիմակով` Ջորջ Ֆլոյդի մահվան դեմ բողոքի ցույցերից հետո (2020 թվականի հունիսի 10)
5 / 14
Ցուցարարները ապամոնտաժում են Էդվարդ Քոլսթոնի արձանը (2020 թվականի հունիսի 7)
6 / 14
Էդվարդ Քոլսթոնի արձանը գետնին տապալված, Մեծ Բրիտանիա, Բրիստոլ քաղաք (2020 թվականի հունիսի 11)
7 / 14
Ցուցարարները ջուրն են գցում ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի արձանը (2020 թվականի հունիսի 7)
8 / 14
Բանվորները Համիլթոնի Քաղաքացիական հրապարակից հեռացնում են կապիտան Ջոն Ֆեյն Չարլզ Համիլթոնի արձանը (2020 թվականի հունիսի 12)
9 / 14
Բանվորները հեռացնում են սավանով փակված և «Black Lives Matter» գրությամբ Ռոբերտ Միլիգանի արձանը, Լոնդոն, Մեծ Բրիտանիա (2020 թվականի հունիսի 9)
10 / 14
Քրիստոփոր Կոլումբոսի պղծված արձանը Բեյսայդի շուկայի հրապարակում, Մայամի (2020 թվականի հունիսի 10)
11 / 14
Բալետի պարուհիները Կոնֆեդերացիայի գեներալ Ռոբերտ Լիի արձանի առջև, որն ապամոնտաժվել է նահանգապետի կարգադրությամբ, ԱՄՆ, Ռիչմոնդ  (2020 թվականի հունիսի 9)
12 / 14
Ամերիկայի Կոնֆեդերատիվ նահանգների նախագահ Ջեֆերսոն Դևիսի արձանը ցուցարարները տապալել են պատվանդանից, ԱՄՆ, Ռիչմոնդ (2020 թվականի հունիսի 10)
13 / 14
Վիկտորյա թագուհու արձանը մաքրում են գրություններից, Մեծ Բրիտանիա, Լիդս (2020 թվականի հունիսի 10)
14 / 14
Քրիստոփոր Կոլումբոսի արձանի գլուխը կոտրել են Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի ցույցերի ժամանակ, Բոստոն (2020 թվականի հունիսի 10)