Հայաստանում մեկնարկում է COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը

Հետազոտության մեջ կընդգրկվեն հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները, որոնք զբաղվում են կորոնավիրուս ունեցող հիվանդների բուժմամբ և խնամքով։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայաստանում սկսվում է նոր, մեծածավալ հետազոտություն։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացնում է, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ մեկնարկում է COVID-19-ի դեմ հակամարմինների առաջին հետազոտությունը:

Ֆրանսիայից բժիշկներ են գալիս ՀՀ. ՌԴ–ից նույնպես բժիշկների խումբ է նման ցանկություն հայտնել

«Հայկական գիտահետազոտական ներուժը պետք է հնարավորինս օգտագործվի քաղաքականության մշակման համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀԱՀ-ի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանին` COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներում ներդրված անձնական մեծ ջանքի և նվիրումի համար»,- գրել է նախարարը։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը մանրամասնելով ծրագիրը՝ նշում է, որ այն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի, ՀՀ Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի հետ համագործակցության արդյունքում։

Իրավիճակը ճգնաժամային է. կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել. Փաշինյան

«Հետազոտության նպատակն է պարզել COVID-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում հիվանդության նկատմամբ հակամարմինների տարածվածությունը»,- նշում են նախարարությունից։

Երևանի քաղաքապետարանը քննարկում է պոլիկլինիկաների աշխատակիցներին հավելավճարներ տալու հարցը

Հետազոտության մեջ կընդգրկվեն հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները, որոնք զբաղվում են կորոնավիրուս ունեցող հիվանդների բուժմամբ և խնամքով։  Հարցաթերթիկը մշակվել է ԱՀԿ ուղեցույցի հիման վրա։

Հետազոտության առաջին փուլը կանցկացվի բուժաշխատողների շրջանում, իսկ հաջորդ փուլում՝ կհետազոտվեն նաև բնակիչերը։

Սերբիան մեկ միլիոն դոլարի հումանիտար օգնություն կուղարկի Հայաստան