Երևանի կենտրոնում գտնվող տներից մեկում երիտասարդի դիակ են հայտնաբերել

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում կախված դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Սարսափելի ՃՏՊ Սարդարապատում. մեքենան բախվել է վերամբարձ կռունկին, վարորդը տեղում մահացել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է հունիսի 11-ին, ժամը 15։05-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Ողբերգական դեպք Սևանա լճում․ 16–ամյա 2 պատանի են  ջրահեղձ եղել

Պարզվել է, որ տան նախասրահում հայտնաբերվել է Աղասի Մ․-ի (ծնված 1993 թ․) դին։

ԱԻՆ հոգեբանը քաղաքացու ծնողներին և հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։

Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջից երիտասարդ տղա է նետվել