ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանի«Սուրբ Գրիգո Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը մահացել են Ապրիլյան քառօրյայի մասնակցի նորածին երկվորյակները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը և հավելում, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` հունիսի 10-ին։
Նորածինների հայրը Տավուշի մարզի բնակիչ է, նա 2016թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է եղել, օրեր շարունակ իր հրամանատարների ու զինվորների հետ անառիկ է պահել առաջնագիծը:
Երևանի կենտրոնում գտնվող տներից մեկում դիակ են հայտնաբերել
Շամշյանի տեղեկություններով՝ ծնողները նորածինների մահվան մեջ մեղադրում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին: