Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԿԲ նախագահին և առաջարկեց նրան ճանապարհել ծափերով

Արթուր Ջավադյանը կշարունակի աշխատել հօգուտ ՀՀ-ի, բայց այդ մասին կհայտարարվի ավելի ուշ: Իսկ առայժմ վարչապետն առաջարկեց ԿԲ նախագահին իր պաշտոնից ճանապարհել ծափերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր կառավարության նիստին մասնակցում է վերջին անգամ: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործունեության համար շնորհակալություն հայտնելով պաշտոնից հեռացող Արթուր Ջավադյանին։

Արթուր Ջավադյանը կլքի ԿԲ ղեկավարի պաշտոնը. նրան փոխարինող են գտել

«Պարոն Ջավադյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր գործունեության համար: Դրանք բավականին բուռն տարիներ են եղել, և այդ ընթացքում ՀՀ ԿԲ-ը իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ՀՀ ֆինանսական համակարգի և գների կայունությունը պահպանելու հարցում»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ Ջավադյանը կշարունակի աշխատել հօգուտ ՀՀ-ի, բայց այդ մասին կհայտարարվի ավելի ուշ: Իսկ առայժմ վարչապետն առաջարկեց ԿԲ նախագահին իր պաշտոնից ճանապարհել ծափերով, ինչն էլ արեցին կառավարության անդամները:

Հիշեցնենք, որ ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանը պաշտոնավարում է 2008 թվականից։ Նա 2 անգամ ԱԺ-ի կողմից ընտրվել է այդ պաշտոնում։ Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսին։

«Տարօրինակ տնտեսություն». ի՞նչն է մտահոգել Արթուր Ջավադյանին