Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չափազանց մեծ է. Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը, ամփոփելով 2019-ին արված աշխատանքը, անդրադարձել է նաև հայ–ռուսական հարաբերություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Նախորդ տարին նշանավորվել է Ռուսաստանի հետ բարձր մակարդակներում քաղաքական ակտիվ երկխոսությամբ։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը

«Նախորդ տարի Հայաստանը Ռուսաստանի հետ շարունակել է դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղված ջանքերը բոլոր ուղղություններով»,–ասաց նախարարը։

Մնացականյանի խոսքով` 2019-ն աչքի է ընկել Ռուսաստանի հետ տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի համակարգմամբ, տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ ռազմաքաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում: ԱԳ նախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չափազանց մեծ է, և այն կարող է քննարկման առանձին երկար թեմա դառնալ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Մնացականյանն Ազգային ժողովում, կրկին անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններին, հայտնել էր, որ դրանք ունեն հագեցած օրակարգ, պատմություն ու հիմնված են դաշնակցային հարաբերությունների բոլոր սկզբունքների վրա:

Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ ռուսաստանցիներն ամենաշատն են ուզում այցելել