Հայաստանից համավարակի ընթացքում Ռուսաստան են վերադարձել մոտ 1000 ՌԴ քաղաքացիներ. Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց, որ կորոնավիրուսի համավարակի շրջանում քաղաքացիների վերադարձը հայրենիք` դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի կարևոր մասն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ համավարակի ողջ ընթացքում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն ապահովել է ավելի քան 980 ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք:

Մոսկվա-Երևան չարտերային թռիչք կլինի. դեսպանատունը հայտնել է տոմսի գինն ու այլ մանրամասներ

«Համավարակի շրջանում այլ երկրներում հայտնված ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու աշխատանքը բազմաթիվ պետհաստատությունների, այդ թվում ՝ ԱԳՆ-ի աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է: Դրա համար մոբիլիզացվել են մեր հաստատությունների գրեթե բոլոր ռեսուրսները»,-նշեց Կոպիրկինը։

Դիվանագետը Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին կոչ արեց ուշադիր հետևել դեսպանատան համացանցային ռեսուրսներում հայտնվող տեղեկատվությանը։

«Մենք մշտապես (ի հայտ գալուն պես)  հրապարակում ենք այնտեղ մեր քաղաքացիների վերադարձին վերաբերող տեղեկատվությունը։ Այսօրվա դրությամբ, մեր հաշվարկներով, հաջողվել է ապահովել Հայաստանից Ռուսաստան 981 մարդու վերադարձը։ Նրանք վերադարձել են դեսպանատան կատարած աշխատանքի շրջանակում»,-ասաց դեսպանը։

Նա նաև ընդգծեց վրացական կողմի կառուցողական մոտեցումը՝ ավտոբուսով Վրաստանի տարածքով մեկնող Ռուսաստանի քաղաքացիները անցումը թույլատրելու հարցում։

Ռուսաստանը զգույշ է վերաբերվում Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին. Կոպիրկին