Հայաստանն աջակցություն է խնդրում աշխարհից

Դեսպանատները պետք է համապատասխան երկրների իշխանությունների հետ քննարկեն Հայաստանին հնարավոր աջակցության տրամադրման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Արտաքին գործերի նախարարություն` արտերկրում գործող հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների հետ քննարկելու Հայաստանին աջակցություն տրամադրելու հնարավորությունը։

Վրաստանը բուժաշխատողներ կուղարկի Հայաստան Covid-19–ի դեմ պայքարելու համար. Գախարիա

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ ակնկալվող աջակցությունը վերաբերում է նաև կորոնավիրուսի դեմ պայքարին։

«Մեր կողմից դիմում է եղել տարբեր մեր միջազգային գործընկերներին` մի քանի ուղղություններով համագործակցելու, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի շրջանակում աջակցության հարցերով»,- նշեց Նիկողոսյանը։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Լիտվան բժիշկների խումբ է գործուղում Հայաստան։

Վրաստանի դեսպանի Գեորգի Գախարիան այսօր հայտարարեց, որ իրենք ևս բժիշկների խումբ են գործուղում Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար։

Հունիսի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 14 669 դեպք է գրանցվել։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 մարդ, կատարվել է 75389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 5466-ը։  Ընդհանուր առմամբ գրանցվել է 245 (+18) մահվան դեպք։ Կորոնավիրուսով վարակվածներից 82-ը (+5 ) մահացել են այլ պատճառներով։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 566–ով և դարձել 14669