Ավելի լավ է` մարդիկ հաճախ փոխվեն, բայց կառույցի աշխատանքի որակը չփոխվի. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարապետը լրագրողների հետ զրւյցում անդրադարձավ ՀՀ գործադիր իշխանության կազմում տեղի ունեցած վերջին փոփոխություններին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարների հերթական փոփոխությանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ Հայաստանում այսօր պահանջները փոխվել են, անելիքների ինտենսիվությունը՝ աճել:

«Այդ իմաստով, կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, ավելի մեծ ծավալի, ավելի մեծ տեմպով աշխատանք է պահանջում վարչապետը բոլորից»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ պաշտոնյաների հաճախակի փոփոխության մեջ ինքը ոչ մի բացասական բան չի տեսնում:

«Ավելի լավ է` մարդիկ հաճախ փոխվեն, բայց դրանից կառույցի աշխատանքի որակը չփոխվի»,- ասաց նա:

«Բադասյանն իմ ընկերն է». ՊԵԿ նորանշանակ նախագահը` իր և նախարարի հարաբերությունների մասին

ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնանկությունն ու դրա հնարավոր պատճառների մասին լուրերը փոխվարչապետը գերադասեց չմեկնաբանել՝ շեշտելով, որ հրաժարականից հետո Դավիթ Անանյանի հետ չի խոսել:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրել էր ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

Այժմ արդեն պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ. Փաշինյանը ներկայացրեց ԱԱԾ նոր տնօրենին

Միաժամանակ ստորագրվել են նաև նշված կառույցների նոր ղեկավարների նշանակման հրամանագրերը։ Դրանցով ԱԱԾ ղեկավար է նշանակվել Արգիշտի Քյարամյանը, ոստիկանության պետ` Վահե Ղազարյանը, իսկ ԶՈւ պետ` Օնիկ Գասպարյանը։

Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԱԾ–ի, Ոստիկանության և ԳՇ–ի ղեկավարների ազատման հրամանագրերը