Կիևյան կամրջից նետված երիտասարդը «Կոկա-Կոլայի» մենեջերներից էր

Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են 27-ամյա երիտասարդի մահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Երևանի Կիևյան կամրջից հունիսի 10-ին ինքնասպանություն գործած երիտասարդն ընդամենը 27 տարեկան էր։ Նա «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ում մենեջեր էր աշխատում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Փողոցի տեսախցիկն արձանագրել է երիտասարդ տղամարդու սպանությունը

Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգ էր ստացել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել: Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել էր քաղաքացու մահը:

Երևանում կրկին կրակոցներ են հնչել. 20-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց

Նշվում էր, որ մահացածը, ըստ դատաբժշկի, 25-30 տարեկան տղամարդ է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: