Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 566–ով և դարձել 14669

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ նոր տվյալներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 566–ով և դարձել 14669: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 մարդ, կատարվել է 75389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 5466-ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 245 դեպք (+18)։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 5–ով (82)։

Տաք եղանակը կօգնի՞ կորոնավիրուսի «հախից գալ». հայ և վրացի մասնագետների կարծիքները

Հունիսի 10-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 14103 էր:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Լիտվացի բժիշկները հայ գործընկերներին կօգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Կորոնավիրուսն արագ է տարածվում Տանձուտում ու Փարաքարում. Արմավիրի մարզպետ