ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում ՃՏՊ–ի հետևանքով 28–ամյա երիտասարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պատահարի մասին ահազանգը ստացել է հունիսի 10-ին, ժամը 11։53-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թելման Ս․, ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած վերամբարձ կռունկին (վարորդ՝ Արման Ս․)։
Մինչ շտապօգնության՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղում մահացել է։
Կոտայքի չգործող ոսկու հանքում 3 տղամարդու դիակ են հայտնաբերել