Կալինինգրադում COVID-19-ից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը

57-ամյա բժիշկի մահը տարածաշրջանում կորոնավիրուսից մահացության 32-րդ դեպքն է, իսկ բժիշկների շրջանում՝ չորրորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Կալինինգրադի մարզային մանկական հիվանդանոցի վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը կորոնավիրուսի հերթական զոհն է դարձել։ Նա մահացել է հունիսի 9-ին։

57-ամյա բժիշկի մահը տարածաշրջանում կորոնավիրուսից մահացության 32-րդ դեպքն է, իսկ բժիշկների շրջանում՝ չորրորդը։

Լիտվացի բժիշկները հայ գործընկերներին կօգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում

Ռոստոմյանն աշխատել է Երևանի I մանկական կլինիկական հիվանդանոցում, հետո III մանկական կլինիկական հիվանդանոցում։ 1989 Կրասնոդար է մեկնել, այնտեղ բարձրացրել է որակավորումը Կուբանի պետական բժշկական համալսարանում։ Դրանից հետո Կալինինգրադ է տեղափոխվել։

Ընդհանուր առմամբ հունիսի 9-ի դրությամբ՝ Կալինինգրադում 62,9  հազար մարդ  COVID-19-ի ստուգում է անցել։ Վարակման 1858 դեպք է բացահայտվել (+45 վերջին օրվա մեջ), 847 մարդ ապաքինվել է (65 վերջին օրվա մեջ), 4548 մարդ բժիշկների հսկողության տակ են գտնվում։

Միասին ապրեցին 45 տարի, միասին էլ հեռացան. հայ գիտնականների սիրո պատմությունը