ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Մայիսի 9 փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում հնչած կրակոցների հետևանքով «Շենգավիթ» ԲԿ տեղափոխված երիտասարդը մահացել է: Ըստ որոշ լուրերի՝
մահացածը Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտն» է:
Կատարվածի վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հրապարակել: Ըստ այդմ՝ կրակոցները հնչել են Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շուկայի մոտ գտնվող շենքերի տարածքում:
«Նույն օրը՝ ժամը 17.25-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1992թ., որը հիվանդանոցում մահացել է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է զինված միջադեպի ժամանակ:
Սպանվածի հարազատը դեպքի վայրում հարվածել է ոստիկաններին․ հարուցվել է քրգործ
Նախնական տվյալներով՝ 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 9Ա շենքի բակում նույն շենքի 28-ամյա բնակչի և մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և ապօրինի պահված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ է արձակվել 28-ամյա երիտասարդի ուղղությամբ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակցած անձանցից մի քանիսի ինքնությունը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, գնդակներ և չկրակված փամփուշտներ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են ավելի քան երկու տասնյակ անձինք, առգրավվել է դեպքի պահին տուժած երիտասարդի հագին եղած հագուստը: Նախաքննությունը շարունակվում է։
Դանակահարություն եղբայրների միջև. մեկը հոսպիտալացվել է, մյուսը` ձերբակալվել